Այսօր: Երեքշաբթի, 6 Մայիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, 3-ՐԴ ՓՈՂՈՑ, 21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱԴԻԿ ԲԱԲԿԵՆԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ, ՔՆԱՐԻԿ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՊԱՊՈՅԱՆԻ, ՔՐԻՍՏԻՆԵ ՌԱԴԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ, ՎԵՀԱՆՈՒՇ ՌԱԴԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԻՐԻՆԱ ՌԱԴԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 3-րդ փողոց , 21  հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Ռադիկ Բաբկենի Մնացականյանի 22․04․2025 թվականի թիվ 2139 դիմումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Ռադիկ Բաբկենի Մնացականյանին (ծնվ. 07.01.1956թ.), Քնարիկ Արշալույսի Պապոյանին (ծնվ. 20.02.1958թ.), Քրիստինե Ռադիկի Մնացականյանին (ծնվ. 22.08.1980թ.), Վեհանուշ Ռադիկի Մնացականյանին (ծնվ. 03.12.1981թ.) և Իրինա Ռադիկի Մնացականյանին (ծնվ. 05.01.1985թ.) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղում գտնվող 04-059-0050-0004 կադաստրային ծածկագրով 1300,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած  25,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով։

2․ Վերականգնել Ռադիկ Բաբկենի Մնացականյանին, Քնարիկ Արշալույսի Պապոյանին, Քրիստինե Ռադիկի Մնացականյանին, Վեհանուշ Ռադիկի Մնացականյանին և Իրինա Ռադիկի Մնացականյանին պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 04-059-0050-0004 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․1325 հա օրինական հողամասի վրա 1984թ․ և 1960թ.  կառուցված 154,6 քմ մակերեսով բնակելի տան, 1984թ. կառուցված 1,0 քմ մակերեսով զուգարանի և 1984թ. կառուցված 0,50 քմ մակերեսով պարսպի նկատմամբ, իսկ 2021թ. կառուցված 28,30 քմ մակերեսով ծածկած մուտքը, 2022թ․ կառուցված 6,9 քմ մակերեսով մառանը, 2018թ․ կառուցված 14,8 քմ մակերեսով հավաբունը համարել ինքնակամ։

3․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4․ Նշան Ալագյազի Վարդանյանին պատկանող 04-059-0050-0004 կադաստրային ծածկագրից  գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք , գյուղ Սարդարապատ, 3-րդ փողոց, 21 հողամաս։

5․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

7․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։

8․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0f0f3d83-7cba-44e7-aff3-cf75b1541ca4



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner