Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 177 կարգադրությունը, Արմավիրի քաղաքային համայնքի <<Բարեկարգում>> տնօրինության տնօրենի ժ/պ Արմեն Հարությունյանի 2021 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2930 դիմումը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Արմեն Վարազդատի Հարությունյանին 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակելու Արմավիրի քաղաքային համայնքի <<Բարեկարգում>> տնօրինության տնօրեն:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: