Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստան Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրեն Վ. Կարապետյանի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 1759 գրությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Արմավիր համայնքի սեփականության իրավունքով պատկանող` Արմավիր քաղաքի Ա. Ջիվանու փ. 23 հասցեում գտնվող վարչական շենքի երկրորդ հարկի տարածքից 42,4 քմ մակերեսով տարածքն անորոշ ժամկետով՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում սահմանափակպատասխանատվությամբ ընկերությանը Արմավիր համայնքում գործունեություն ծավալելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: