Այսօր: Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



01 հուլիսի 2024 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՄԱԶԱՍՊ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻՆ ԱՎԵԼ ՀՈՂԻ ՈՐՈՇՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը , Համազասպ Սերյոժայի Մուրադյանի 27.06.2024թ․ թիվ 3779 դիմումը՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Համազասպ Սերյոժայի Մուրադյանին (ծնվ․ 03․11․1963թ․-ին) պատկանող Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0173-0008 կադաստրային ծածկագրով 400,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 67,54 քմ  մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։

2․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով  բողոքարկվել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան ուժի  մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։

5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝e5bb01d0-df0e-4bed-8aca-cf85cb13fc98



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner