Բովանդակություն * |
2023 թվականի մայիսի 3-ին Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալների, վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակազմի, ոլորտային պատասխանատուների, համայնքային ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել է Արմավիր համայնքի բյուջեի 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների սեփական եկամուտների հավաքագրումը գույքահարկի, տեղական տուրքերի և գույքի վարձակալության վճարների մասով, որը կազմել է 180,2 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 35,5 միլիոն դրամով կամ 19,7 % - ով։
Ապրիլ ամսին հավաքագրվել է 42,8 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 13,9 միլիոն դրամով կամ 32,4 % - ով։
Ըստ բնակավայրերի անդրադարձ է կատարվել սուբվենցիոն և պետական այլ ծրագրերով իրականացվող աշխատանքներին, քննարկվել 2024 թվականին պետական համաֆինանսավորման ծրագրով նախատեսվող աշխատանքները:
|