Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 14/09/2021 թվականի և Մարինե Մովսեսի Հալուլյանի 18․11․2025թ․ թիվ 6066 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Մարինե Հալուլյանին (ծնվ․ 28/04/1972թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի 3-րդ փողոցի 58 բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 04-076-013-013-001) տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Նորավան, 3-րդ փողոց, 58 բնակելի տուն:
2.Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։