Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոց, 47/2 հասցեում քաղաքացի Մարինե Աբգարի Գրիգորյանի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 79,2 քմ մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 71,7 քմ արտաքին և 63,6 քմ ներքին մակերեսով կիսակառույցը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 23.05.2025թ. տրված թիվ 0658-Ա որոշմամբ ճանաչվել է Արմավիր համայնքի սեփականություն և օրինականացվել է: Քաղաքացի Մարինե Աբգարի Գրիգորյանի լիազորված անձ Գայանե Խաչիկի Նավասարդյանի կողմից դիմում է ներկայացվել Արմավիրի համայնքապետարան նշված շինությունը (կիսակառույց՝ 71,7 քմ արտաքին և 63,6 քմ ներքին մակերեսով) զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 79,2 քմ մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով իրեն օտարելու մասին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 կետի բ) ենթակետով, 35.1 և 36-րդ կետերով, հիմք ընդունելով քաղաքացի Մարինե Աբգարի Գրիգորյանի լիազորված անձ Գայանե Խաչիկի Նավասարդյանի 28.10.2025թ. թիվ 5539 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոց, 47/2 հասցեում (04-001-0020- կադաստրային ծածկագրից, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 1973464 վկայական) գտնվող Մարինե Աբգարի Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 71,7 քմ արտաքին և 63,6 քմ ներքին մակերեսով կիսակառույցը օտարել Մարինե Աբգարի Գրիգորյանին՝ շինությունը՝ ընդհանուր 71,7 քմ մակերեսով, 1 քմ համար 17721 ՀՀ դրամ, ընդհանուր 1270595 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 79,2 քմ մակերեսով հողամասն օտարել՝ հողամասի կադաստրային արժեքով՝1 քմ համար 4441.8 ՀՀ դրամ, ընդհանուր 351790 (երեք հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ, ընդհանուր կազմում է 1622385 (մեկ միլիոն վեց հարյուր քսաներկու հազար երեք հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ:
2. Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 1648385 (մեկ միլիոն վեց հարյուր քառասունութ հազար երեք հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1648386 (մեկ միլիոն վեց հարյուր քառասունութ հազար երեք հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ գումարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե վճարելուց հետո:
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, անշարժ գույքը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։