Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 21
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17 հունիսի 2025 թվականի N 21

«ԱԼՎԻՆԱ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ Ա․ ՋԻՎԱՆԻ 12 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի հունիսի 17-ին Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիանա Հայրապետյանն Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացրեց հանրային լսում՝ «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ա Ջիվանի 12 հողամաս հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ։

Հանրային լսմանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, ակտիվ երիտասարդներ։

«Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերության տնօրենը ներկայացրեց բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցման նախագիծը, համաձայն որի Արմավիր քաղաքի Ա Ջիվանի 12 հողամաս հասցեում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր՝ բաղկացած 4 սեկցիաներից՝ «Ա» - 16 հարկայնությամբ, «Բ» - 1 հարկայնությամբ, «Գ» - 16 հարկայնությամբ, «Դ» - 16 հարկայնությամբ։ Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տիպարային հարկում նախագծված են 1-4 սենայականոց բնակարաններ։

Բնակելի համալիրի տարածքում նախագծով նախատեսված են տնկիների տեղադրում, բարեկարգում և կանաչապատում։

 

Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծի վերաբերյալ մասնակիցների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր՝ կապված բնակելի համալիրի կառուցման ժամկետների, բնակարանների ձեռքբերման պայմանագրերի, հաշմանդամություն ունեցող անձնաց հետ կապված մատչելիության, շրջակա միջավայրի վրա ազդեցության և շինարարությանը վերաբերող այլ հարցեր։

Նախագիծը ներկայացնող մասնագետների կողմից, ըստ հարցերի, տրվեցին համապատասխան պատասխաններ։

Հանրային քննարկման մասնակիցները գոհունակությամբ ընդունեցին Արմավիր համայնքում ժամանակակից լուծումներով բնակելի համալիրի կառուցման նախագծին, որը կնպաստի բազմաթիվ բնակիչների բնակարանային կարիքների բավարարմանը։



Կից փաստաթղթեր՝
(333.88 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner