Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածիմասի 21-րդ կետով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Արմավիր համայնքի կողմից գնված և համայնքի սեփականություն հանդիսացող նոր տրանսպորտային լուսացուցային սարքավորումները և հատվածամասերը՝ հավելվածին համապատասխան,անհատույց օգտագործման իրավունքով,անորոշ ժամկետով տրամադրել «Արմավիր քաղաքի լուսավորություն» ՀՈԱԿ-ին՝ երթևեկության կանոնակարգման նպատակով օգտագործելու և շահագործելու համար:
2.«Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի կողմից նվիրաբերության պայմանագրով համայնքապետարանին հանձնված էլեկտրական շարժիչով մեքենաների(էլեկտրամոբիլների) լիցքավորման կայանը՝ հավելվածին համապատասխան,անհատույց օգտագործման իրավունքով,անորոշ ժամկետով տրամադրել «Արմավիր քաղաքի լուսավորություն» ՀՈԱԿ-ին շահագործելու համար:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |