Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Բաղրամյան Ա թաղամաս,96 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Տիրուհի Սարիբեկյանի 17․03․2025 թվականի թիվ 1447 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Տիրուհի Գառնիկի Սարիբեկյանին /ծնվ․ 06․09․1965թ․/ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր,Բաղրամյան Ա թաղամաս,96 հասցեում գտնվող 0․04 հա օրինական հողամասի վրա 2020թ․ կառուցված 79,7 քմ ներքին և 90,1 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:
2․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․Սահմանել, որ ինքնակամ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում , Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<ինքնակամ հառույցների օրինականացամն և տնօրինման կարգը հաստատելու մասին >> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված ընդհանուր արտաքին 90,1 քմ մակերեսով ինքնակամ բնակելի տան օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով ՝ 1209 ՀՀ դրամ ընդհանուր ՝ 108931(մեկ հարյուր ութ հազար ինը հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ ։
7․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Բաղրամյան Ա թաղամաս , 96 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման ) տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2023ADDSQC ։
8․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։