Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով ևհիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 02.05.2022թ. թիվ -Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 53/30 հասցեում գտնվող` 04-001-0075-0302 ծածկագրով, 0.0066 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, մեկ հարկանի շինություն` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քմ մակերեսով հողամասի համար` 13669 ՀՀ դրամ, ընդամենը` 902154/ինը հարյուր երկու հազար մեկ հարյուր հիսունչորս/ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|