Աշխատանքային օրվա ավարտին Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում, ըստ բնակավայրերի, քննարկվել են մի շարք հարցեր՝ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքներին, լուսավորության համակարգին վերաբերող։
Խորհրդակցության ավարտին քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս, համայնքի ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ։