Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689 հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով,Հայաստանի Հանրապետության կառավարության 09.07.2009թ. N 808-Ն որոշման 6-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Դոլինյանի 2022 թվականի մարտի 1-ի թիվ 1099 զեկուցագիրը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լուկաշին համայնքին սեփականության իրավունքով պատկանող Լուկաշին գյուղի մանկապարտեզի 604.7 քմ մակերեսով հասարակական կառուցապատման նպատակային նշանակության շենքը` 04-047-033-001-001 ծածկագրով, 102.9 քմ մակերեսով ծածկը՝ 033-001-002 ծածկագրով, 42.2 քմ մակերեսով օժանդակ շինությունը՝ 033-001-003 ծածկագրով և դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,3851 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության` 04-047-033-001 ծածկագրով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: