Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 հուլիսի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի 2025 թ. հուլիսի 15-ի թիվ  01/7/05228 գրությունը՝

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հ․ Բաղրամյան փողոցի 39 հասցեում գտնվող  «ԱՌՍԹՈՌ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, 04-001-0202-0001 կադաստրային ծածկագրով, 4.645 հա մակերեսով հողամասից 0.588105 և 1.08293 հա մակերեսներով (համապատասխանաբար՝ փողոցներ և հանրային կանաչ՝ զբոսայգի) բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասերը փոփոխելու՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։

2․Կատարել համապատասխան փոփոխություն՝ Հայաստանի Հանարպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի «Արմավիր-3» համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում։

3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝8bdf04d6-cfd1-4e8a-ad0d-e34291566d21



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner