Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 142-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինության տնօրենի 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 1114 զեկուցագիրը՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու  մասին» թիվ 142-Ա որոշման  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման հավելվածի 1-ին կետի «Աշխատողների քանակը-98»-ի փոխարեն կարդալ «Աշխատողների քանակը-101»

2) որոշման հավելվածի 2-րդ կետի «Հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը-97,5»-ի փոխարեն կարդալ «Հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը-100,5»

3) որոշման հավելվածի 2-րդ կետի Բ) ենթակետի 3-րդ տողի «Պաշտոնային անվանումը» սյունակի «ԿԱՄԱԶ ԿՕ 415 մեքենայի վարորդ» բառերի փոխարեն կարդալ «ԿԱՄԱԶ ԿՕ մեքենայի վարորդ» բառերը, իսկ «Հաստիքային միավորները» սյունակի «1» թվի փոխարեն կարդալ «2»

4) որոշման հավելվածի 2-րդ կետի Բ) ենթակետի 8-րդ տողի «Հաստիքային միավորները» սյունակի «9» թվի փոխարեն կարդալ «11»

5) որոշման հավելվածի 2-րդ կետի Բ) ենթակետի «Ընդամենը» տողի «Հաստիքային միավորները» սյունակի «33» թվի փոխարեն կարդալ «36»

6) որոշման հավելվածի 2-րդ կետի «Ընդամենը՝ հաստիքներ» տողի «Հաստիքային միավորները» սյունակի «97,5» թվի փոխարեն կարդալ «100,5»:

 2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner