Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանով հաստատված «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման» կարգի 84-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հ․ Ավետիսյան փողոց 2 նրբ 3 տան բնակիչ Արմեն Հովհաննեսի Ավետիսյանի 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 3285 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1․2025 թվականի հունիսի 26-ից Արմեն Հովհաննեսի Ավետիսյանին նշանակել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի կողմից զբաղեցնելը:
2․ Արմեն Հովհաննեսի Ավետիսյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր։
3. Օրենքով սահմանված կարգով կատարել հանձնում-ընդունում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: