Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում հասարակական կազմակերպության լիազորված անձ՝ «Հայաստանի Հանրապետության պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում» հասարակական կազմակերպության Արմավիրի մասնաճյուղի նախագահ Վրեժ Փիլոյանի 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 3161 դիմումը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Արմավիր քաղաքի Սայաթ-Նովափողոց թիվ 109Ա հասցեում գտնվող վարչական շենքի երկրորդ հարկից 55.2 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը` Արմավիրի տարածքային մասնաճյուղի գործունեությունն իրականացնելու նպատակով:
2.«Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` անորոշ ժամկետով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: