|  Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով,   <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի  3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2024 թվականի բյուջեի ուղերձը  և  ՀՀ Արդարադատության  նախարարության 18.12.2023թ. թիվ 53557-2023  պետական փորձագիտական եզրակացությունը` ԱՐՄԱՎԻՐ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է    1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն համաձայն 1-6 հավելվածների.  եկամուտների գծով`   2803347,5  հազար  դրամ, ծախսերի գծով`   2803347,5  հազար  դրամ, դեֆիցիտը(պակասուրդը)` 0 դրամ:   2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված 1), ընդամենը՝    2803347,5  հազար  դրամ.                                       3.Հաստատել Հայաստանի Հանրպետության Արմավիրի մարզի   Արմավիր համայնքի 2024թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգմանը համապատասխան (հավելված 2), ընդամենը՝    2803347,5  հազար  դրամ. 4.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի    մարզի  Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը՝     հատված 3-ում  ներկայացված տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 3), ընդամենը   2803347,5  հազար  դրամ. 5.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024  թվականի  բյուջեի միջոցների    տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը)  հատված  4-ին   համապատասխան (հավելված 4). 6.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի 2024  թվականի  բյուջեի հավելուրդի  օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները հատված                                5-ին համապատասխան (հավելված 5). 7. Հաստատել Հայաստանի  Հանրապետության   Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի 2023 թվականի  բյուջեի ծախսերը՝  հատվա 6-ում  երկայացված  գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 6), ընդամենը՝  2803347,5 հազար դրամ. 8. Թույլատրել Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի  համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ կետի  համաձայն համայնքի 2024  թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի  չափով վերաբաշխումներ: 9.Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում  կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի  սահմանցած չափաքանակը. 10. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: |