Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2.1 ենթակետով և հիմք ընդունելով Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանի 11.05.2022թ. թիվ 63 գրությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող ք.Արմավիր Հանրապետության 2 հասցեում գտնվող զբոսայգու տարածքից 56 քմ մակերեսով հողամաս անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով հատկացնելու ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ՝ հովվատուն կառուցելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: