Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքում տեղական տուրք վճարողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը՝ փաստաթղթային ձևով՝ համաձայն հավելվածի:
2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքում տեղական վճար վճարողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը՝ էլեկտրոնային ձևով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: