Փետրվարի 23-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավարի տեղակալների, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Ըստ բնակավայրերի քննարկվել են մի շարք հարցեր՝ համայնքի տարածքում իրականացվող շինարարական և լուսավորության համակարգի շարունակական ընդլայնման աշխատանքների, բոլոր 10 գյուղական բնակավայրերում ներդրված աղբահանության և սանմաքրման միասնական համակարգի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ: