Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ե․ Չարենց փողոցի 3-րդ շենքի 6 բնակարանի բնակիչ Լիլյա Վլադիմիրի Աթայանի՝ Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 2024թ. դեկտեմբերի 3-ի թիվ 6667 դիմումը, Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 20 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Լիլյա Վլադիմիրի Աթայանին /ծնված 27․07․1964թ./ նշանակել խնամակալ դատարանով անգործունակ ճանաչված Կարեն Գագիկի Բաբայանի /ծնված 23․03․1987թ./ նկատմամբ:
2.Լիլյա Վլադիմիրի Աթայանին վերապահել ի շահ խնամարկյալի, առանց հատուկ լիազորագրի կնքելու անհրաժեշտ գործարքներ, հանդես գալու նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3.Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: