Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հայկ Ռաֆիկի Աբգարյանի 2025 թվականի ապրիրլի 15-ի թիվ 1943 դիմումը ՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղում գտնվող Հայկ Ռաֆիկի Աբգարյանի սեփականություն հանդիսացող 04-044-0186-0008 կադաստրային ծածկագիր ունեցող 0․4199 հա մակերեսով հողամասից 0․0526 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավոր հողամասը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար։
2․Կատարել համապատասխան փոփոխություն՝ Հայաստանի Հանարպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։