Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմեն Թումասի Մալխասյանին տրված 2024 թվականի հոկտեմբերի 25-ի ծանուցումը, 2024 թվականի նոյեմբերի 29-ի համաձայնագիրը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 2024 թվականի նոյեմբերի 30-ից լուծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմեն Թումասի Մալխասյանի միջև կնքված 2023 թվականի հունիսի 27-ին կնքված «Աշխատանքային պայմանագիր 13»-ը։
2․ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝ օրենքով սահմանված կարգով կատարել և վճարել վերջնահաշվարկ:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: