Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ , 49-րդև 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2021 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 126-Ա որոշումը և Կարեն Տիգրանյանի լիազորված անձ Մկրտիչ Տիգրանյանի 04.01.2022 թ. թիվ 0027 դիմումը ` որոշում եմ.
1. Կարեն Տիգրանյանին պատկանող Բաղրամյան փողոցի թիվ 29 շենքիառաջին հարկի բնակարանին տալ ճշտված հասցե` համայնք Արմավիր Հ.Բաղրամյան փողոց 29 շենք թիվ 23 բնակարան:
2. Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: