Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19 կետով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Մշակույթի տան վճարովի ուսուցողական խմբերում 1 սանի հաշվով ամսական վարձավճար սահմանել 2000 դրամ: Խմբերում սաների թիվը սահմանել 15 երեխա:
2. Մշակույթի տան դահլիճի 1 ժամվա վարձակալության վճար սահմանել՝
- համերգների համար 25000 դրամ
- Կինոցուցադրելուհամար 15000դրամ
- մանկական ներկայացումների համար 15000 դրամ
- թատերական ներկայացումների համար 20000 դրամ
- այլ միջոցառումների համար 15000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից :
|