Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին մասի բ ենթակետով, հիմք ընդունելով Կարինե Ալբերտի Համզոյանի 2024 թվականի մայիսի 7-ի թիվ 2803 դիմումը և Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 8-ի թիվ 06 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Կարինե Ալբերտի Համզոյանին (ծնված՝ 26․01․1962թ.) նշանակել հոգաբարձու Էլեն Արայի Պետրոսյանի (ծնված՝ 05․08․2007թ.) նկատմամբ՝ մինչև 18 տարին լրանալը:
2.Կարինե Ալբերտի Համզոյանին վերապահել ի շահ իր խնամարկյալի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3.Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ՝ ՀՀ վարչական դատարան:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է սույն որոշումը: