Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 57-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները կատարող Նարինե Ավետիսյանի 2024 թվականի մայիսի 21-ի թիվ 3074 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 154-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման հավելվածի «Աշխատողների քանակը՝ 27» բառերը փոխարինել «Աշխատողների քանակը՝ 28» բառերով:
2) որոշման հավելվածի 14-րդ տողը շարադրել նոր խմբագրությամբ.
3) որոշման հավելվածի «Ընդամենը» տողը շարադրել նոր խմբագրությամբ.
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: