Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 390-Ա որոշումը․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի Այգեվան գյուղի 5-րդ փողոց 1-ին նրբանցք 1 մանկապարտեզ հասցեում գտնվող
1491,13 քմ մակերեսով մանկապարտեզը` 04-062-0013-0001-001 ծածկագրով,
248,27 քմ մակերեսով փախստարանը ՝ 04-062-0013-0001-002 ծածկագրով,
16,4 քմ մակերեսով պոմպակայանը ՝ 04-062-0013-0001-005 ծածկագրով,
18 քմ մակերեսով հակահրդեհային ջրամբարը ՝ 04-062-0013-0001-006 ծածկագրով,
18 քմ մակերեսով հակահրդեհային ջրամբարը ՝ 04-062-0013-0001-007 ծածկագրով,
16,4 քմ մակերեսով պոմպակայանը՝ 04-062-0013-0001-005 ծածկագրով,
87,31 քմ մակերեսով՝ 04-062-0013-0001-003, 87,31 քմ մակերեսով՝ 04-062-0013-0001-004, 87,31 քմ մակերեսով՝ 04-062-0013-0001-002 ծածկագրերով ծածկերը,
15 քմ, 18 խ․մ․ մակերեսով՝ 04-062-0013-0001-009, 16,61 քմ, 28,24 խ․մ․ մակերեսով՝ 04-062-0013-0001-008, 9,05 քմ, 5,43 խ․մ․ մակերեսով՝ 04-062-0013-0001-010 ծածկագրերով պարիսպները,
և դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,7186 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության` 04-062-0013-0001 ծածկագրով գույքը նվիրաբերությամբ ընդունելուն։
2․ Փոխանցվող գույքը հաշվառել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի հաշվեկշռում։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |