Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի «Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 136-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Հովհաննես Աբրահամյանի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Բավարարել Ա/Ձ Հովհաննես Աբրահամյանի դիմումը և թույլատրել ք. Արմավիր, Երևանյան փ. 50/2 հասցեում գտնվող տարածքում արտաքին գովազդ տեղադրելը:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման, հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Հովհաննես Աբրահամյանին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: