Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանաված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Հացիկ, 5-րդ փողոց, 16/1 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․-ի նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 26.05.2025թ. և Մանվել Վազգենի Հովհաննիսյանի լիազորված անձ Գրիգոր Մանվելի Հովհաննիսյանի 16.06.2025 թվականի թիվ 3072 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Մանվել Վազգենի Հովհաննիսյանին (ծնվ․ 21․02․1960թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ գյուղում գտնվող 04-058-0019-0005 կադաստրային ծածկագրով 800,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 142,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով։
2․ Վերականգնել Մանվել Վազգենի Հովհաննիսյանին պատկանող իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Հացիկ, 04-058-0019-0005 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․09420 հա օրինական հողամասի վրա 1962թ․, 1976թ. և 2000թ. կառուցված 109,7 քմ մակերեսով բնակելի տան, 1984թ. կառուցված 26,8 քմ մակերեսով խորդանոցի և 2000թ. կառուցված 10,1 քմ մակերեսով պարսպի նկատմամբ։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Մանվել Վազգենի Հովհաննիսյանին պատկանող 04-058-0019-0005 կադաստրային ծածկագրից գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք , գյուղ Հացիկ, 5-րդ փողոց, 16/1 բնակելի տուն։
5․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
7․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
8․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։