Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2025 թվականի մարտի 17-ի թիվ 01 արձանագրությունը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Արմավիր քաղաքի, Մ. Սիլիկյան փողոց, 3 շենք, 14/1 հասցեում գտնվող՝ 43,4 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով՝ (նվիրատվությամբ) հանձնել քաղաքացի Աղունիկ Հովսեփի Ղահրամանյանին (այսուհետ՝ Նվիրառու), /ծնված՝ 25.05.1968 թվականին, անձնագիր՝ AR0249916, տրված՝ 30.03.2017 թվականին՝ 048-ի կողմից/:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Արմավիր քաղաքի, Սիլիկյան փողոց, 3 շենք, 19/2 հասցեում գտնվող՝ 42,9 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով՝ (նվիրատվությամբ) հանձնել քաղաքացի Ալվարդ Աբրահամի Մանուկյանին (այսուհետ՝ Նվիրառու), /ծնված՝ 17.02.1958 թվականին, անձնագիր՝ AR0547462, տրված՝ 26.12.2017 թվականին՝ 048-ի կողմից/:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Արմավիր քաղաքի, Մ. Սիլիկյան փողոց, 3 շենք, 14/2 հասցեում գտնվող՝ 53,2 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով՝ (նվիրատվությամբ) հանձնել քաղաքացի Անուշ Սմբաթի Նազարեթյանին (այսուհետ՝ Նվիրառու), /ծնված՝ 26.06.1983 թվականին, անձնագիր՝ AR0249809, տրված՝ 29.03.2017 թվականին՝ 048-ի կողմից/:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Արմավիր քաղաքի, Մ. Սիլիկյան փողոց, 3 շենք, 16/1 հասցեում գտնվող՝ 43,1 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով՝ (նվիրատվությամբ) հանձնել քաղաքացի Քնարիկ Հակոբի Բալոյանին (այսուհետ՝ Նվիրառու), /ծնված՝ 22.10.1985 թվականին, անձնագիր՝ AR0296326, տրված՝ 18.05.2017 թվականին՝ 048-ի կողմից/:
5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Արմավիր քաղաքի, Մ. Սիլիկյան փողոց, 3 շենք, 13 հասցեում գտնվող՝ 43,0 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով՝ (նվիրատվությամբ) հանձնել քաղաքացի Աննա Անդրանիկի Մուրադյանին (այսուհետ՝ Նվիրառու), /ծնված՝ 16.06.1985 թվականին, անձնագիր՝ AR0315165, տրված՝ 15.06.2017 թվականին՝ 048-ի կողմից/:
6. Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական բաժնին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
7. Ընդունել ի գիտություն, որ.
1) անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:
8. Արմավիր համայնքի, Արմավիր քաղաքի, Մ. Սիլիկյան փողոց, 3 շենքի վերը նշված հասցեների բնակարանները` (այսուհետ՝ Գույք) իրենց արժեքով հանել Արմավիր համայնքի հաշվեկշռից:
9. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|