Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հավելված 2-ով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:
2.Դադարեցնել`
1)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեվանի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
2)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
3)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լենուղու համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական
4)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լուկաշինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական
5)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խանջյանի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական
6)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հացիկի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
7)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
8)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
9)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորավանի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
10)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
11)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը:
3.Առաջարկել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն որոշման 2-րդ կետում նշված հիմնարկների գույքը Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնելու և հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ: |