Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՖԵԼԻՔՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 002-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 002-Ա որոշմամբ հաստատված հավելված 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «Աշխատակազմի գլխավոր մասնագետ 5» բառերը փոխարինել «աշխատակազմի գլխավոր մասնագետ 6» բառերով:

2) «Աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ 3» բառերը փոխարինել «Աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ 2» բառերով:

3)«Աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ 1» բառերը փոխարինել «Աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ 2» բառերով:

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին՝ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:

3.Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՖԵԼԻՔՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(23.46 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner