Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Աշխեն Կառլենի Սարդարյանի 26.02.2024 թ. թիվ 1292 դիմումը` Արմավիր համայնքի Երևանյան փողոցի 35/3/04-001-0075-0315 կադաստրային ծածկագրով/ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 22022024-04-0049 վկայական) հասցեում զբաղեցրած տարածքի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին և հաշվի առնելով այն, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար Արմավիր համայնքի Երևանյան փողոցի 35/15 /04-001-0075-0336 կադաստրային ծածկագրով/հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,00117 հա, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-իN102-Ն որոշմամբ հաստատված Արմավիր համայնքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.ՀայաստանիՀանրապետությանԱրմավիրիմարզիԱրմավիրհամայնք Արմավիր քաղաքԵրևանյան փողոցի 35/15 հասցեում գտնվող 0,00117հա հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով 1 քմ հողամասի համար 6834,3 հազ. դրամ` ընդհանուր 79961 /յոթանասունիննը հազար իննը հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամով օտարել (վաճառել) Աշխեն Կառլենի Սարդարյանին և Դոնարա Սուրիկի Կարապետյանին:
2.Ընդհանուր գույքերին Երևանյան փողոցի 35/3 և 35/15 տալ միասնական հասցե՝ համայնք Արմավիր Երևանյան փողոցի 35/3:
3.Լիազորել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին` Արմավիր համայնքի ղեկավարի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Ընդունել ի գիտություն,որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: