Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ թիվ 1920-Ն որոշման 54-րդ և 55-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-34 դրական եզրակացությունը և Լյովա Վաղարշակի Մարգարյանի 15.02.2023թ թիվ 1022 դիմումը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող / կադաստրային ծածկագիր 04-043-0482-0099 / Լյովա Վաղարշակի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.15 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը փոխադրել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի:
2.Կատարել փոփոխությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: