Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Իրինա Սարոյանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 5413 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Իրինա Սարոյանին տրամադրել 2024 թվականի ամենամյա արձակուրդի 25 աշխատանքային օրերը՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից:
2.Իրինա Սարոյանին՝ աշխատանքի ներկայանալ 2024 թվականի նոյեմբերի 5-ին:
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Իրինա Սարոյանի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստ՝ տնօրենի տեղակալ ուսումնական գծով՝ Էմմա Սարոյանին:
4.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաշվապահին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: