Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը , Սամվել Գագիկի Անտոնյանի լիազորված անձի Հակոբ Մանուկի Մարգարյանի 18․11․2024թ․ թիվ 6320 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Սամվել Գագիկի Անտոնյանին (ծնվ․ 02․05․1966թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք, Լենինականյան թաղամաս, 120 հասցեում գտնվող 04-001-0173-0003 կադաստրային ծածկագրով 400քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 67,0 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։
2․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։