Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Մուրացան փողոցի 2-րդ նրբամցքի 5 տան բնակիչ Արմենուհի Ֆրունզիկի Սաղաթելյանի՝ Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 2024թ. նոյեմբերի 27-ի թիվ 6545 դիմումը, Արմավիր համայնքիխնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 20 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Արմենուհի Ֆրունզիկի Սաղաթելյանին /ծնված 29․04․1965թ./ նշանակել խնամակալ դատարանով անգործունակ ճանաչված Սաղաթել Ֆրունզիկի Մնացականյանի /ծնված 17․03․1973թ./ նկատմամբ:
2․Արմենուհի Ֆրունզիկի Սաղաթելյանին վերապահել ի շահ խնամարկյալի, առանց հատուկ լիազորագրի կնքելու անհրաժեշտ գործարքներ, հանդես գալու նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3.Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: