Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-դ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով`Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Արմավիր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 140-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն.
1.1) 01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի համայնքապետարանի ծախսերին ավելացնել 695,0 հազար դրամ, այդ թվում <<մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>> 4252 հոդվածին 84,0 հազար դրամ և << Տրանսպորտային նյութեր>> 4264 հոդվածին 611,0 հազար դրամ՝ ծառայողական մեքենաների համար պահեստամասեր և ընթացիկ նորոգման և սպասարկման ծառայություն ձեռք բերելու համար:
1.2) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերին ավելացնել 998.0 հազար դրամ, այդ թվում << Տրանսպորտային նյութեր>> 4264 հոդվածին 998,0 հազար դրամ՝ պահեստամասեր ձեռք բերելու համար:
1.3) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<ՀՀ համայնքերի պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 1693,0 հազար դրամ:
2) Արմավիր համայնքի 2018թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |