Հաշվի առնելով,որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի 04-001-0070- կադաստրային ծածկագրից հողամասում գտնվող 35,0 քմ մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողերում Գեղեցիկ Շաքարի Ավագյանի կողմից կառուցված 26,0 քմ ներքին և ---- քմ արտաքին մակերեսով խանութի տարածքի /մեկ հարկանի/ ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով,որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանդրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ․ մայիսի 18-ի հ․ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 34-րդ կետով, 35-րդ կետի «բ» ենթակետով, 35․1-րդ,36-րդ կետերով, ՀՀ Կառավարության 2011 թվականի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով կառույցն ինքնակամ իրականացրած ֆիզիկական անձ Գեղեցիկ Շաքարի Ավագյանի 26․07․2023թ․ թիվ 4292 դիմումը և դրան կից ներկայացրած փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Չարենցի փողոց, 8/8 խանութ հասցեին կից գտնվող 35,0 քմ մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված՝ խանութը՝ ------ քմ արտաքին և 26,0 քմ ներքին մակերեսով /ստորև նաև գույք/, համարել Արմավիր համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական /կցվում է հողամասի հատակագիծն ու շինության բնութագիրը/։
2․ Գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելուց հետո գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Գեղեցիկ Շաքարի Ավագյանին։
3․ Արմավիր համայնքին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0070- կադաստրային ծածկագրից գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանին Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, Արմավիր քաղաք, Ե. Չարենցի փողոց, 8/10 խանութ։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր, քաղաք, Ե. Չարենցի փողոց, 8/10 հասցեում գտնվող գույքի հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման ծածկագիրն է 20234LPHKW:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտում ընդունման պահից։