Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 18
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

09 հուլիսի 2024 թվականի N 18

«ԱՅ ՋԻ ԷՅ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԼԵՐՄՈՆՏՈՎ ՓՈՂՈՑ 105/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ

2024 թվականի հուլիսի 09-ին Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանն Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացրեց հանրային լսում՝ «ԱՅ ՋԻ ԷՅ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոց 105/4 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման գործունեության վերաբերյալ։

Ներկա էին՝ «ԱՅ ՋԻ ԷՅ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, ավագանու անդամներ, Արմավիրի համայնքապետարանի աշխատակիցներ։                                              

Համայնքի ղեկավարի տեղակալը ներկայացրեց, որ հանրային լսման նպատակն է բնակչությանը ներկայացնել ծրագրի նախագիծը, ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Նա ներկայացրեց նմանօրինակ նախագծի կարևորությունը։

Այնուհետև նախագծի ղեկավարները ներկայացրեցին նախագծային լուծումները, աշխատանքների կատարման ժամկետները։ Ներկայացվեց նաև գործունեության իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ բնապահպանական և սոցիալական ազդեցությունները, ինչպես նաև դրանց նվազեցման, կանխարգելման և մեղմման ուղղված համապատասխան միջոցառումները:      

Ելույթների ավարտից հետո մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց բարձրացնել ծրագրին առնչվող իրենց հուզող հարցերը և ներկայացնել մեկնաբանություններ։                                                                                       Հանրային լսման մասնակիցների կողմից հնչեցին հարցեր կանաչապատ տարածքների, նկուղների առկայության վերաբերյալ, որին ի պատասխան ծրագրի ճարտարապետը նշեց, որ տարածքի շուրջ 40 տոկոսը կանաչապատ է լինելու, իսկ ընդհանուր 4 շենքերից մեկը ունենալու է երկակի գործառնական  նշանակության նկուղ։



Կից փաստաթղթեր՝
(163.11 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner