Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՎԵՏԻՍ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Սարդարապատի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ավետիս Նիկողոսյանի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 5227 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության «Սարդարապատի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ավետիս Նիկողոսյանին տրամադրել 2023 թվականի ամենամյա արձակուրդի չօգտագործված 20 աշխատանքային օրերը՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ից:

2.Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության «Սարդարապատի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ավետիս Նիկողոսյանի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության «Այգեվանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Խաչիկ Նիկողոսյանին:

3.Ավետիս Նիկողոսյանին՝ աշխատանքի ներկայանալ 2024 թվականի  հոկտեմբերի 21-ին:
4.Հայաստանի Հանրապետության «Սարդարապատի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝1f131770-4f53-4e16-9aef-23354c44fdb9



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner