Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գոհար Պողոսյանի 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 3263 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գոհար Պողոսյանին 2025 թվականի հուլիսի 1-ից տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի 30 աշխատանքային օրերը:
2.Գոհար Պողոսյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի օգոստոսի 12-ին:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: