Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը, Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի «Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 131-Ն որոշումը և «Արմավիրի Լույս» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Խաչատրյանի 01.04.2025 թվականի թիվ 1806 դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արտակ Խաչատրյանի դիմումը և թույլատրել Արմավիր համայնքի խորհրդանիշը` «Արմավիր» անվանումը «Արմավիրի Լույս» ՓԲԸ-ի անվանման մեջ օգտագործելու համար:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման,հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին՝ «Արմավիրի Լույս» ՓԲԸ-ին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: