Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս,Գ. Վարդանյան փողոց ,76 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը ,ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 02.08.2024թ. Ռաֆայել Ռազմիկի Խաչատրյանի 20․09․2024 թվականի թիվ 5317 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Ռաֆայել Ռազմիկի Խաչատրյանին (ծնվ․ 26․01․1963թ․-ին) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս, 04-016-0021-0034 կադաստրային ծածկագրով 800,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 43,0 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։
2․ Վերականգնել Ռաֆայել Ռազմիկի Խաչատրյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս, Գ. Վարդանյան փողոց ,76 հասցեում գտնվող 0․0843 հա օրինական հողամասի վրա 1992թ․ կառուցված 145,6 քմ մակերեսով բնակելի տան , 1992թ․ կառուցված 7,1 քմ մակերեսով օժանդակ շինության,1992թ․ կառուցված 4,1քմ մակերեսով օժանդակ շինության , 1992թ կառուցված 4,4 քմ մակերեսով ծածկի,1992թ կառուցված 4,5 քմ մակերեսով ծածկի նկատմամբ,իսկ 2003թ կառուցված 10,3 քմ մակերեսով խորդանոցը , 2003թ կառուցված 38,5 քմ մակերեսով անասնաշենքը , 2003թ կառուցված 4,6 քմ մակերեսով օժանդական շինությունը,2003թ կառուցված 16,3 քմ մակերեսով ծածկը համարել ինքնակամ։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4.Ռաֆայել Ռազմիկի Խաչատրյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Արաքս, Գ. Վարդանյան փողոց, 76 բնակելի տուն։
5․ Ուժը կորցրած ճանաչել 2024 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1257-Ա որոշումը։
6․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։