Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 օգոստոսի 2024 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐՇԱՄ ԱՇՈՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի, 219.1-րդ, 275-283-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 23-ի թիվ 28/24 արձանագրությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Վարշամ Աշոտի Հովհաննիսյանի /ծնված՝ 01․01․1961թ․/ նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամի չափով։

2.Քաղաքացի  Վարշամ Աշոտի Հովհաննիսյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը վճարել Արմավիրի համայնքապետարանի 900335201498 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Արմավիր համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին:

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի  Վարշամ Աշոտի Հովհաննիսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c74c2772-74f5-4f7c-8606-9af562d89504



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner