Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 31-րդ կետով,հիմք ընդունելով «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի միջև 22.10.2021թ. կնքված անշարժ գույքի նվիրատվության սեղ. Նո. 7788 պայմանագիրը .
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթում կատարել լրացում.
1)Արմավիր քաղաքի Նանսենի 50/1 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 2,46 հա մակերեսով /կադաստրային ծածկագիրը՝ 04-001-0134-0017/ հողամաս և 790,3 քմ մակերեսով շինությունները/ կադաստրային ծածկագիրը՝ 04-001-0134-0017-001, այդ թվում.
ա. 519,4 քմ մակերեսով սպորտային ճամբար
բ. 99,7 քմ մակերեսով պահակատուն
գ. 36,1 քմ մակերեսով պահակատուն
դ. 62,7 քմ մակերեսով գետնափոր
ե. 18,2 քմ մակերեսով գետնափոր
զ. 27,7 քմ մակերեսով կիսակառույց
է. 0 քմ մակերեսով ավերակ
ը. 0 քմ մակերեսով ավերակ
թ. 26,5 քմ /176.7 գծմ/ պարիսպ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|