Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 57-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 135-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման հավելված 2-ի «Աշխատողների քանակը՝ 122» բառերը փոխարինել «Աշխատողների քանակը՝ 123» բառերով:
2) որոշման հավելված 2-ի «Համայնքային քաղաքական և հայեցողական պաշտոններ» բաժնում ավելացնել 6-րդ տող և շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
6․
|
Համայնքի ղեկավարի տեղակալի օգնական
|
1
|
185000
|
185000
|
3) որոշման հավելված 2-ի «Համայնքային քաղաքական և հայեցողական պաշտոններ» բաժնի վերջին տողը կարդալ հետևյալ խմբագրությամբ՝
4)որոշման հավելված 2-ի վերջին տողը կարդալ հետևյալ խմբագրությամբ՝
|
ԸՆԴԱՄԵՆԸ աշխատակազմ
|
123
|
|
22 715 000
|
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |