Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանաված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 3-րդ փողոց, 60 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․-ի նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 06.10.2025թ. և Արայիկ Մայիսի Սողոմոնյանի 08.10.2025 թվականի թիվ 5096 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արայիկ Մայիսի Սողոմոնյանին (ծնվ․ 31.10․1966թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղում գտնվող 04-059-0100-0004 կադաստրային ծածկագրով 1400,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 280,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով, իսկ 345,0 քմ մակերեսով հողամասն օտարել ուղիղ վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 1 քմ հողամասի համար ՝ 366,3 ՀՀ դրամ , ընդհանուր 126374 (հարյուր քսանվեց հազար երեք հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ։
2․ Վերականգնել Արայիկ Մայիսի Սողոմոնյանին պատկանող իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 04-059-0100-0004 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․2025 հա օրինական հողամասի վրա 1970թ․ կառուցված 170,74 քմ մակերեսով բնակելի տան, 1982թ. կառուցված 72,12 քմ մակերեսով զրուցարանի և 1996թ. կառուցված 7,84 քմ մակերեսով պարսպի նկատմամբ, իսկ 2022թ. կառուցված 77,23 քմ մակերեսով ծածկոցը և 2005թ. կառուցված 64,89 քմ մակերեսով անասնաշենքը համարել ինքնակամ։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Արայիկ Մայիսի Սողոմոնյանին պատկանող 04-059-0100-0004 կադաստրային ծածկագրից գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք , գյուղ Սարդարապատ, 3-րդ փողոց, 60 հողամաս։
5․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
7․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
8․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։